«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փետրվարին Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին: Պայքարն ավարտվեց, քանի որ պայքարող ռեկտորը չեզոքացված է, պայքարողները՝ մեկուսացած: Իրադարձության նախապատմությունը հետևյալն է. 2022 թվականի հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման՝ կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ՝ վերջինի կազմում: Ուսանողները ոտքի կանգնեցին, դասադուլ արեցին , ռեկտոր Կարինե Հարությունյանը, կանգնած ուսանողների կողքին, պայքարեց, և բարձրացված աղմուկից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն իշխանության ձեռքը բուհերի վրա մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, սակայն ոչ մի կերպ մեկնաբանություն չտվեց. հարմար չէր խոսել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որի վերահսկողության տակ են գտնվում բարձրագույն կրթության հետ կապված հարցերը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից մեզ պատասխանեցին հետևյալը. «Դեռևս 2023 հուլիսի 17-ին եղել է այդ առաջարկը՝ բուհերի խոշորացման վերաբերյալ, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը՝ մոտավորապես 6 ամիս, ժամանակ է տրվել բուհերին, որպեսզի բուհերը ներկայացնեն իրենց առաջարկները բուհերի խոշորացման գործընթացի մասին: Այս պահին Ձեր նշած հարցի վերաբերյալ ոչ մի համալսարանից առաջարկ չկա, բայց միանշանակ բուհերի խոշորացման օրակարգը կա: Գուցե մինչև տարվա վերջ առարկայական քննարկումներ լինեն, և նախագծեր լինեն, բայց այս պահին չկան»»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03