«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովը նախորդ տարվա՝ 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում կնքել է ապահովագրական 2 գործարքի պայմանագիր։ Պայմանագրերից մեկի արժեքը կազմել է 2 մլն 057 հազար դրամ, որը Ազգային ժողովի՝ 2024 թվականի կարիքների համար տրանսպորտային միջոցների ապահովագրման ԱՊՊԱ ծառայությունների ձեռք բերման համար է։ Գործարքի կատարողը «Գործակալ 1» ՍՊԸ-ն է, սակայն ապահովագրություն իրականացնող ընկերությունները եղել են «Սիլ Ինշուրանս»-ն ու «Լիգա Ինշուրանս»-ը։ Պայմանագրով ապահովագրվել է 41 մեքենա՝ Toyota, BMW, Nissan և Mercedes մակնիշների։ Գաղտնիք չէ, որ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Վերջինս երկար տարիներ եղել է Ալեն Սիմոնյանի գործատուն և մեծ ավանդ է ունեցել Սիմոնյանի կայացման գործում: Հավելենք, որ մեկ այլ ապահովագրական պայմանագրի արժեքը կազմում է 1 մլն 936 հազար դրամ, որը 1 տարով ապահովագրություն է մեկ մեքենայի համար։ Այդ մեքենան պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. BMW 750Li ծառայողական մեքենան է, որը ձեռք է բերվել 2022 թվականին 90 մլն դրամով։ Նշենք նաև, որ նույն մեքենան ապահովագրվել էր նաև նախորդ պայմանագով։ 2-րդ պայմանագիրն իրենից ենթադրում է «ԿԱՍԿՈ» ապահովագրություն, որը ենթադրում է ապահովագրություն ճանապարհային պատահարներից, վնասվածքներից, որոնք ստացել է թռչող կամ վայր ընկնող առարկաներից, երրորդ անձանց հակաօրինական գործողություններից։ Այն ենթադրում է 100% ապահովագրական փոխհատուցում։ Ինչպես վերը նկատեցինք, նման թանկարժեք պայմանագրեր Ալեն Սիմոնյանը կնքել է իր վաղեմի բարեկամի ընկերության հետ ըստ երևույթին իրենց հարաբերությունների վատացման պատճառով, որպեսզի քավի իր մեղքերը Խաչատուր Սուքիասյանի առաջ: Բանն այն է, որ նախորդ տարվա ԱԺ նիստերից մեկում Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Խաչատուր Սուքիասյանին դահլիճում կողքին նստածի հետ զրուցելու համար, ինչին ի պատասխան՝ Սուքիասյանը նախատեց, որ մյուս անգամ իրեն նկատողություն չանի: Հիմա Ալեն Սիմոնյանը փորձում է իր նախկին ղեկավարին կրկին հաճոյանալ նոր պայմանագրերի կնքման միջոցով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47