Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, հունվարի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին գրում է orer.eu կայքը։ «Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակն է Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին։ Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել են Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որում ներկայացված են արտիստի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում հունվարի 12-ից փետրվարի 4-ը: Ներկայացման առաջնախաղի օրը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ: Սույն թվականի մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կներկայացվի Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55