Մայիսի 3-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է համատեղության կարգով Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդին Միզոյի Սատորովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Գարեգին Մելքոնյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը: Կարևորելով երկու երկրների միջև փոխադարձ առևտրի խթանումը՝ նա ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունների մասին: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը համառոտ տեղեկացրել է հյուրերին վերջին տարիներին Հայաստանի ձեռքբերումների մասին` նրանց ուշադրությունը հրավիրելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում տեղի ունեցած զարգացումների վրա:

Իմոմուդին Սատորովը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Տաջիկստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով զբոսաշրջության, էներգետիկայի, արդյունաբերության, թանկարժեք մետաղների և քարերի մշակման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են երկու պետությունների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը: Որպես այդ ներուժն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտ նախապայման երկուստեք կարևորվել է տնտեսկան համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը նպաստելու հայ-տաջիկական տնտեսական համագործակցության խորացմանը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33