ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տան նկուղում պահում է 2018-ին Արցախից բերված զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար կանեփ տեսակի թմրամիջոց:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի նրա տանն ու հարակից օժանդակ շինություններում: Նկուղում հայտնաբերվել են ինքնաձիգի տարբեր տրամաչափի 866 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, լուսազդանշանային 6 փամփուշտ և 3 փաթեթ կանեփանման զանգված՝ ընդհանուր 122 գրամ քաշով: Խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել են ինքնաշեն կրակող սարք, լուսաձայնային 236 փամփուշտ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 35 փամփուշտ:
Աշտարակցի 53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55