Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հայտարարեց Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անելկան այդ մասին հայտարարեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպման ժամանակ։
«Նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել այստեղ: Գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում: Բացի ակադեմիա բացելու մեր նպատակներից, նաև միտք ունենք տեքստիլ արտադրանքով էլ զբաղվել, որը կծառայի երեխաներին: Այստեղ մեծ ֆուտբոլային հնարավորություններ են բացվում մեր առաջ: Վստահ եմ, որ լավ երեխաներ կան, սակայն պետք է աշխատենք նրանց հետ: Ֆուտբոլիստ դառնալը նրանց մեծ երազանքն է, և, ինչու ոչ, մենք էլ կարող ենք տալ նրանց այդ հնարավորությունը»,-ասաց Անելկան:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հետևեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզումներին, լուսանկարվեց նրանց հետ և ստորագրեց երեխաների գնդակների վրա:
Անելկան պատանի ֆուտբոլիստներին հորդորեց մեծ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին ժպիտով և երջանկությամբ մասնակցել յուրաքանչյուր մարզման և խաղադաշտ մտնել մեծ տարերքով:
Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալ»-ում, «Ռեալ»-ում, «Չելսի»-ում և մի շարք այլ ակումբներում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47