Ամերիկյան The Washington Post պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների սաստկացմանն ու քննադատել երկրի իշխանություններին:
Թերթը, մասնավորապես, նշում է, որ «մի անձի պաշտամունքը հարվածում է Թուրքիայի` ժողովրդավարության երազանքին»:
Ըստ The Washington Post-ի` դեռևս 10 տարի առաջ Թուրքիան ուներ ակտիվ հասարակություն, որոշակիորեն ազատ մամուլ և զարգացման փուլում գտնվող ժողովրդավարություն:
«Սակայն այլևս այդպես չէ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել է ժողովրդավարությանը և կառուցում է մեկ անձի պաշտամունքի հզոր մշակույթ», - գրում է պարբերականը:
The Washington Post-ը նաև շեշտել է, որ օրերս «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրակազմի դեմ իրականացված ոստիկանական գործողությունները չի կարելի կապել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ ձեռնարկված միջոցառումների հետ, քանի որ «Ջումհուրիյեթ»-ը տարիներ շարունակ քննադատել է հենց Գյուլենին և նրա շարժումը:
«Էրդողանին քննադատել շարունակող եզակի թերթերից մեկը, որ մնացել էր, «Ջումհուրիյեթ»-ն էր: Էրդողանը պարզապես ցանկանում է դաշտում թողնել միայն իր ասածները շարունակաբար կրկնող ԶԼՄ-ների»,- գրված է հոդվածում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44