«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բազմաթիվ հարցերում, ի մասնավորի՝ սոցիալական, ցանկացած երկրում առաջնային նշանակություն ունի պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Սա առավել մեծ կարևորություն ունի մեր նման երկրների համար, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ 2023 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ընդ որում, մոտ 4 մլրդ դրամը՝ Սյունիքի մարզում, ավելի քան 1,2 մլրդ դրամն էլ՝ հանրապետական տարբեր ծրագրերի համար: Ուշագրավ է, որ ամենամեծ ծավալով ներդրումները եղել են սոցիալական աջակցությունների մասով՝ ավելի քան 1,5 միլիարդ դրամ: Դրանք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը՝ հոգալու իրենց սոցիալական կարիքները: Մոտ 700 միլիոն դրամ տրամադրվել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք ուղղված են եղել աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին՝ իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր մասնավորաբար Կապան և Քաջարան համայնքներում: 600 մլն դրամ տրամադրվել է սպորտին աջակցելու ծրագրերի տեսքով, ևս 500 մլն դրամ էլ կազմել են առողջապահական ներդրումները, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաև անհատական աջակցության տեսքով: Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողի ուսման վարձավճարները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և, գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը՝ ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։ Հավելենք, որ մոտ 500 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր՝ հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։ Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն: Ներդրումները ներառում են նաև մի շարք այլ բնագավառներ. օրինակ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (մոտ 567 մլն դրամ), արհմիության (մոտ 106 մլն դրամ) և այլ ծախսեր»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55