Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի, 12-ի, 15-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Մամիկոն Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Լեռնիկ Ստեփանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Էդգար Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից: Արթուր Մարտոյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Անդրանիկ Ալեքյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սմբատ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2024 թվականի հունվարի 22-ից: Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էռնա Խաչինյանը փոխադրվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Մացակ Փանոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03