«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ փնտրում եւ այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որեւէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն»: Ամենայն հավանականությամբ, այս գրառումը նա արել է այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում ասել էր. «Երեւանը նոր պահանջներ է ներկայացնում, չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները։ Դա հակասում է պայմանավորվածություններին»։ Թերեւս հուշենք Հայկ Կոնջորյանին ընթերցել կամ վերընթերցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, որի տակ դրված է իր այժմյան կուսակցության ղեկավարի եւ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ այդ հայտարարության 9-րդ կետում գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Հետաքրքիր է՝ մի՞թե Կոնջորյանը չի տեսնում այս պարզ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Գուցե չի ուզում տեսնել։ Այս իշխանություններն անգամ հակադարձելու կամ քննադատելու հարցում են ապաշնորհ ու մանիպուլյատոր, ուր մնաց՝ նրանցից պետության կառավարում ակնկալես»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55