ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին քննարկել անդամ պետությունների նախագահների հանդիպման պատրաստությունը, գրում է РИА Новости-ն։
«Խոսենք այն մասին, թե ինչպես պատրաստել նաև նախագահների մասնակցությամբ մեծ միջոցառում և ուրվագծել ապագայի հեռանկարները»,- ասել է Մեդվեդևը նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Ռուսաստանի վարչապետը հանդես է եկել ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումներն ավելի հաճախակի անցկացնելու օգտին:
«Անմիջապես ասեմ, իմ կարծիքով՝ մենք, այնուամենայնիվ, մինչև վերջ չենք պահում մեր խոստումներն ավելի հաճախ հանդիպելու վերաբերյալ։ Մենք պայմանավորվել ենք, որ կտեսնվենք դե գուցե երկու ամիսը մեկ: Իսկ ստացվում է ավելի հազվադեպ, և օրակարգը կուտակվում է»,- ասել է Մեդվեդևը։
Նախօրեին հաղորդվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55