Հայաստանում անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ծնվել է 33 262 երեխա, ինչը 63-ով ավելի է 2022-ի նույն ժամանակահատվածում ծնվածների համեմատ։ 2023-ի հունվար-նոյեմբերի ընթացքում մահացել է 22 184 մարդ, ինչը 2. 339-ով ավելի քիչ է 2022-ին գրանցված մահվան դեպքերից։ 2023թ. hունվար-նոյեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 149.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 135.4%-ի համեմատ: Մտահոգիչ է մինչև չորս տարեկան երեխաների մահվան դեպքերի ավելացումը.
2023-ի 11 անիսներին գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների մահվան 225 դեպք՝ 2022-ի 216-ի համեմատ։ Հունվար-նոյեմբեր ամիսներին մահացել է մինչև 4 տարեկան 263 երեխա՝ 2022-ի 11-ին ամիսներին գրանցված 243 մահվան դեպքի համեմատ։ ԱՎԿ-ից մանրամասնում են, որ սրանք նախնական տվյալներ են, որոնցում ներառված չեն 2023թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրում արձանագրված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները, մասնավորապես, ծննդյան՝ 335, մահվան՝ 643, ամուսնության՝ 194 և ամուսնալուծության՝ 23 դեպքերը: Վերջին տարիներին անընդմեջ նվազում է ամուսնությունների թիվը։ Նախորդ տարվա 11 ամիսներին գևանցվել է 15 051 ամուսնություն, 2022-ի՝ 15 508-ի և 2021-ի՝ 15 902-ի համեմատ։ Միաժամանակ ավելանում է ամուսնալուծությունների թիվը. Անցած տարվա ընթացքում ամուսնալուծվել է 4 165 զույգ, 2022-ին այդ թվիը բ4115 էր, իսկ 2021-ին՝ 4069։
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42