Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն առևանգվել է: Նա ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայրապետյանին վախեցրել, սպառնացել են.«Իմ հորդորով Նարինեն դիմել է ոստիկանություն: Այս պահին նա կապից դուրս է եկած, մեր տեղեկություններով՝ Հայաստանում չէ»:
Հարցին՝ տիկին Հայրապետյանը կասկածներ ունի՞, թե ովքեր կարող են լինել՝ Թևանյանը նշեց.«Չէ, չի ճանաչում այդ մարդկանց, ում հետ շփվել է: Մենք իրավապահներից պահանջում ենք դեպքի շուտափույթ բացահայտում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, քանի որ սա ոչ ստանդարտ իրավիճակ է ավագանու անդամի հետ կապված: Նրա հետ վերջին անգամ շփվել ենք ուրբաթ օրը»: Նշենք, որ այսօր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Aysor.am-ին հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44