Ռուսաստանն ակտիվացնում է համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ արտասահմանում հրետանային արկերի գնման ջանքերի շրջանակում, քանի որ երկրում դրանց պակաս է զգացվում, գրել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ առաջիկայում Հյուսիսային Կորեա այցելելու պատրաստակամություն է հայտնել։ Պուտինը վերջին անգամ պաշտոնական այցով Փհենյանում է եղել 2000թ., եւ երկկողմ հարաբերությունների խորացման հետաքրքրությունը հավանաբար կապված է զինամթերքների գնման հետ, նշել են փորձագետները։ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին անցած շաբաթ տեղեկացրել էր, որ անցած տարվա սեպտեմբեր-նոյեմբերին Հյուսիսային Կորեան Ռուսաստան է մատակարարել միլիոն հրետանայկն արկ։ Նույն թիվը նշել է հարավկորեական հետախուզությունը։ «Մեր գնահատականներով՝ խոսքը մոտ 1 մլն հրետանային զինամթերքի մասին է, որոնք մատակարարվել են ՌԴ։ Սա հենց այն պակասն է, որն ունի Մոսկվան եւ չի կարող ծածկել իր սեփական արտադրությամբ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանական արդյունաբերությունը կարող է արտադրել ընդհանուր առմամբ 2 մլն արկ (122 եւ 152 միլիմետր տրամաչափի)։ Չնայած 2023թ. արտասահմանում իրականացրած գնումներին՝ Ռուսաստանին չի բավականացնում 500 հազար արկ, սպասվում է, որ այս տարի դեֆիցիտը կպահպանվի, ասել է նա։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ զինամթերքներ են գնում Հյուսիսային Կորեայից։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55