«Փաստ» օրաթերթը գրում է.
«2023 թվականի դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում էր կայացրել 30 օր ժամկետով կասեցնել «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ լիցենզիայի գործողությունը, այսինքն, փաստացի դադարեցվել էր «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակումը Հայաստանում: Այս որոշմանը արձագանքել են թե՛ «Տոսպա» ռադիոընկերության, թե՛ «Ռադիո Սպուտնիկի», թե՛ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարությունը, ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ: Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորաբար նշվում էր. «Ցավում ենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը ազդելու է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, դատարանը որոշել է «Տոսպա» ռադիոընկերության հայցադիմումն ընդունել վարույթ: «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել սույն որոշումը ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 20.12.2023թ. թիվ 111-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ»,-նշվում է որոշման մեջ: Հավելենք, որ գործը դատաքննության է նշանակվել 2024 թվականի փետրվարի 16-ին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55