«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ամենաթողությունն ու անպատժելիությունը վերացնելու խոստումով իշխանության եկած թավշյահեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթները գնալով ծաղկում են: Իրավապահ մարմինները խստորեն պատժում են օրենք խախտած ընդդիմախոսներին, բայց մեծ սիրով աչք են փակում իշխանության ներկայացուցիչների թույլ տված հանցանքների վրա: Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2023թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ քաղաքացու վրա թքելու աղմկահարույց միջադեպի մասով, ինչպես նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ նախորդ տարի ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասով, սակայն իրավապահ մարմինները երկու դեպքով էլ քայլ չեն ձեռնարկել, ու քրեական հետապնդում չի հարուցվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա։ «Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Արթուր Հովհաննիսյանը կատարել են քրեական օրենսգրքով արգելված արարք եւ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, բայց արդարադատության մարմինները՝ ի դեմս ՔԿ-ի, Դատախազության եւ դատարանների, խախտելով օրենքը, ապօրինի պաշտպանության տակ են վերցրել Արթուր Հովհաննիսյանին եւ Ալեն Սիմոնյանին: Այս ամենին կգումարեմ նաեւ Տիգրան Ավինյանի՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ նա գնաց Պոլիտեխնիկական համալսարան. այս մասով էլ ենք հաղորդում ներկայացրել, եւ կրկին քրեական հետապնդում չհարուցվեց: Այս դեպքերը գալիս են ցույց տալու, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա»,-ասաց Իոաննիսյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03