«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ ինչ աղբյուրից է փոխնախարարը եկամուտ ստացել։ Հեղափոխական թիմի կողմից նշանակված երիտասարդ փոխնախարարը, ում կենսագրական տվյալներում միայն կրթության մասին է նշված, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, մասնավորապես՝ նրա բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 5 մլն 900 հազար դրամ, տարեվերջին դրանք զրոյացել են։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 հազար եվրո եւ 686 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 դոլար, 800 հազար ՀՀ դրամ, 8 հազար եվրո եւ 1 մլն 200 հազար ռուբլի։ Նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Սիմոնյանն ունի եկամտի հիմնական 2 աղբյուր, երկուսն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ 14 մլն 426 հազար դրամ, եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ից՝ 15 հազար 600 եվրո։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե փոխնախարարը «ՏՐԱՍԵԿԱ»-ում ինչ գործառույթներ ունի, որի համար ստանում է աշխատանքի վարձատրություն։ Ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունից մեզ պատասխանեցին. «Արմեն Սիմոնյանը հանդիսանում է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարը, եւ դա ենթադրում է նաեւ վարձատրություն։ Իսկ դա բխում է ՀՀ կողմից վավերացված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից: «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի բյուջեն ձեւավորվում է անդամ-երկրների անդամավճարներից եւ հաստատվում է ամեն տարվա համար: ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ի 1311-Ա որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է «ՏՐԱՍԵԿԱ» միջանցքի զարգացման հանձնաժողովի քարտուղար»: Միջկառավարական հանձնաժողովից Սիմոնյանը 2020 թվականին եւս ստացել է գումար՝ աշխատանքի վարձատրություն, սակայն այս դեպքում այն կազմել է 31 հազար 200 եվրո»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55