«Բյուջեում բոլոր ծախսերը չէ, որ կարողացել ենք ներառել: Իդեալը շատ ավելի հեռու է, քան մենք կարողացել ենք ունենալ մեր բյուջետային հատկացումներում»,- այսօր ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով գյուղատնտեսության, բնապահպանության ու ջրային տնտեսության ոլորտների նախատեսվող հատկացումները:
Ըստ նրա` գյուղատնտեսության ոլորտի համար 2017թ. նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 882.9 մլն դրամ` 2016թ. հաստատված 8 մլրդ 37.8 մլն դրամի դիմաց: 2016թ. նկատմամբ ծախսերի նվազումը կազմում է 1 մլրդ 154.9 մլն դրամ կամ 14.4 %: Մոտ 600 մլն դրամով նվազել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի ծախսը` պայմանավորված նախորդ տարիների փաստացի կատարողականով: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման արդյունքում 12.6 մլն դրամով պակաս կհատկացվի:
Ըստ Ա.Ջանջուղազյանի` ջրային տնտեսության ոլորտի համար 2017թ. նախատեսվում է հատկացնել 21 մլրդ 62.7 մլն դրամ` 2016թ. հաստատված 40 մլրդ 151.5 մլն դրամի դիմաց: Ծախսերի նվազեցումը 2016 թ. նկատմամբ կազմում է 19 մլրդ 88.8 մլն դրամ կամ 52.5 %, որը մասամբ պայմանավորված է նաև 2017թ. հունվարի 1-ից խմելու ջրի ոլորտի ընկերությունների ջրային համակարգերը վարձակալության հանձնելու հանգամանքով:
Բնապահպանության ոլորտի գծով 2017թ. նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 898.1 մլն դրամ` 2016թ. հաստատված 2 մլրդ 924.6 մլն դրամի դիմաց:
Ա. Ջանջուղազյանը նշեց, որ արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով կիրականացվեն 7 ծրագրեր, որոնցից ամենախոշորը Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիրն է: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 2 մլրդ 955.4 մլն դրամ, այդ թվում՝ դրամաշնորհային միջոցներ` 2 մլրդ 599.4 մլն դրամ, համաֆինանսավորում` 356 մլն դրամ:
10:43
10:27
10:02
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22