Իսրայելը կշարունակի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը:
«Այն մեղադրանքը, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ, ոչ միայն սուտ է, այլև վրդովեցնող է, և դատարանի որոշումը քննարկել այն՝ խայտառակություն է, որը կփոխանցվի սերունդներին»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է «REX» լրատվական գործակալությունը։
Նրա համոզմամբ ՝ Իսրայելը այնպիսի պատերազմ է մղում, որն ավելի արդար չի կարող լինել։
«Մենք կշարունակենք ամեն ինչ անել մեզ և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ պահպանելով միջազգային իրավունքը», — ընդգծել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը նշել է՝ ինչպես յուրաքանչյուր երկիր, Իսրայելն էլ ինքնապաշտպանության հիմնական իրավունք ունի ։
«Հաագայի դատարանն արդարացիորեն մերժել է մեզ այդ իրավունքից զրկելու պահանջը»,-ասել է վարչապետը:
ՄԱԿ-ի Գերագույն դատարանը միջանկյալ որոշում է կայացրել պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ Հարավայի Աֆրիկայի Հանրապետության հայցով Իսրայելի դեմ: Հաագայի դատարանը պարտավորեցրել է հրեական պետությանը ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47