Այսօրվա բանակի վիճակը գնահատել դժվար է, այդ հարցը պետք է տալ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում ամբողջ ներուժը ներդնել և բանակի մարտական կարողությունները վերականգնել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Բայց ակնհայտ է, որ նրանք եթե ինչ-որ բան կատարել են, կատարել են ուշացումով, թերացումներով, եթե այդպես չլիներ, ապա 2021-2023 թվականների մարտական գործողությունների ժամանակ կունենայինք հաջողություններ։ Որքէան էլ դժվար լինի, հայկական բանակի զինվորներն ու հրամանատարները բոլոր փուլերում էլ մարտնչել են, և Եռաբլուրը դրա առհավատչյան է։»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե բանակն այն կառույցն է, որ առաջինը և արագ տեմպերով կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։
«Մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից բանակ կազմավորել։ Այս իշխանությունների օրոք է, որ միասնականությունը ոչնչացվեց, կանոնավոր բանակը նորից վերածվեց տարբեր կամավորական ջոկատների և մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որի զգալի մասն ավար էր մարտական գործողությունների ժամանակ, հանձնվեց ադրբեջանցիներին»,-նշեց Սեյրան Օհանյանը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47