Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ․ «Պարոնա՛յք սպաներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ, Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։ Արցախյան վերջին պատերազմների ընթացքում մենք ականատես եղանք Հայոց Բանակի զինվորի և սպայի անօրինակ բազում սխրանքների։ Սա կնշանակի, որ կորած չէ մեր բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում։ Ուստի սիրելիներ, այսօր առավել քան երբևէ, Հայոց Բանակը կարիք ունի մեր սիրո և անկեղծ հոգատարության։ Հավատալով մեր փառապանծ Բանակի արժանապատիվ ու հաղթանակած ապագային` կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առիթով և աղոթում, որ Ամենակարող Աստված զորացնի հայ զորականի բազուկը և անսասան պահի Հայոց մեր երկիրը»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47