«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է: Ըստ փաստաբանի՝ Գլխավոր դատախազությունը բոլոր ատյանները դիմել է, բայց դատարանի որոշմամբ Սրբազանն արդարացվել է: 2023 թվականին գրել էինք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Պարզվել է, որ գործը վերաբացվել է՝ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա։ Ըստ գործարարի. «ՀՀ քաղաքացի Ս. Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը եւ նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր-տնօրեն Ա. Ս.-ին (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է -խմբ.)՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի եւ բանկերից մեկի միջեւ կնքված պայմանագրով Ա. Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար եւ 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել: Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ա. Ս.-ն կատարել է մի շարք բանկային եւ առեւտրային գործարքներ, մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն եւ Ս. Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերությունը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ ճանապարհ են անցել, եւ ինչպես է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արդարացվել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15