Մենք հիմնական շեշտը դրել ենք ցածր գնի վրա, ամենացածր գին տվողը դառնում է հաղթող՝ իր բոլոր պրոբլեմներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով շինարարական ծրագրերի գնման գործընթացին:
«Երբ որ որևէ ընկերությունը 40 % գին է իջեցնում, իրականում, այն ոչ թե խնայողություն է և պետք է ուրախանալ, այլ մեծ ռիսկ է», ասաց նա:
Սանոսյանը հայտնեց, որ պետք է այլ գերատեսչությունների հետ արդյունավետ կառավարեն վատ աշխատող ընկերություններին լիցենզիա տալու և «Սև ցուցակ» ուղարկելու գործընթացի շուրջ։
«Հենց հիմա ունենք ընկերություն, որին ուղարկել ենք «սև ցուցակ», գործընթաց է գնում, ինքն ինչ-որ դատարան է դիմում և այլն, բայց մեկ այլ անունով արդեն մեր մոտ մրցույթի է մասնակցում։
Այսինքը, գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է։ Այսինքը, մինչև մենք իրեն «սև ցուցակ» ենք ուղարկում, մինչև դատարանում կհաղթենք, ինքը մեր մեկ այլ մրցույթին է մասնակցում՝ այլ լիցենզիայով ու այլ անունով»։
Նա հայտնեց, որ նման դեպքում ՏԿԵ-ն խնդրի առաջ է կանգնում, քանի որ ստիպված է նման անբարեխիղճ մասնակցի հետ հարաբերվել։
Սանոսյանի խոսքով՝ տեխսհսկիչների խնդիր կա, քանի որ մրցույթով նրանց հատկացվող գոմարը քիչ է հսկողությունն անցակցնելու համար։
ՏԿԵ նախարարը նաև հայտարարեց, թե խնդիրները շատ չեն՝ 100 ծրագրից 10-15-ը կարող են պրոբլեմ ունենալ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47