Անկախ այն բանից Հայաստանը պատերազմի մեջ է, թե` տնտեսական ճգնաժամի, ընտրություններ են, թե նախընտրական կամ հետընտրական քաղաքական խմորումներ, գրեթե ամեն օր տեսանելի է , որ Ռալֆ Յիրիկյանը բերագործական տարբեր ծրագրերով Հայաստանի տարբեր մարզերում է , իսկ վերջին շրջանում` հատկապես գյուղերում: Ինֆորմացված մարդիկ լավ գիտեն, թե ինչպիսի դժվարությամբ է Ռալֆը կարողանում համոզել ՄՏՍ-ի ղեկավարությանը, օրեցօր փոքրացող հայկական շուկայում նման ծավալների բարեգործություն իրականցնել:
Եվ շատ կարևոր է, որ Ռալֆը սկզբունքորեն պնդում և իրականություն է դարձնում հատկապես գյուղական համայնքներում իրականացվող բարեգործական ծրագրերը` լուծելով գյուղերի համար այնպիսի կենսական խնդիրներ , ինչպիսիք են` խմելու և ոռոգման ջրի, փողոցների լուսավորման, շատ գյուղերում նաև անհատ մարդկանց անձնական խնդիրներ: Շատերը պատմում են, որ բացի կորպորատիվ բարեգործությունից, Ռալֆն իր անձնական միջոցներից ևս հազարավոր մարդկանց է օգնում , որոնց մասին որևէ տեղ չի գրվում , բայց մարդիկ իրենց շնորհակալությունը բերնեբերան տարածում են:
Չի կարող Հայաստանն ու նրա քաղաքացուն սիրող որևէ մեկը քննադատել կամ առավել ևս վիրավորել Ռալֆ Յիրիկյանին : Այս մարդուն պետք է չսիրեն մեր պետության թշնամիները , ցավոք այդպիսիք կան նաև մեր ներսում , ովքեր փոքրիկ և ճղճիմ անձնական նպատակներից դրդված, միգուցե նաև այլոց շահերը սպասարկելով, ժամանակ առ ժամանակ փորձում են վարկաբեկել հայրենասեր այս մարդուն, որը ժամանակի անիմստ վատնում է:
Մենք պետք է սովորենք նման մարդկանց հարգել և մեծարել , որպեսզի այլոք ևս ուզենան նմանվել և ապրել բարերարի կերպարով, և զգան հասարակության և նրա էլիտայի աջակցությունն ու պաշտպանությունը:
Ռալֆը մեծ հայ է, մեծ բարերար և լավ մենեջեր...
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55