Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)։ Դրա արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։ Հանդիպման օրակարգում ներառված են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկումը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Նիստից առաջ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները այցելել են Digital Almaty-2024 համաժողովի թվային ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 300 միջազգային ՏՏ ընկերությունների թվային նախագծեր։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55