Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Արտուշ Հարությունյանը հարցրել է․ « «Հայոց պատմություն» եզրույթը Փաշինյանը ցանկանում է փոխել «Հայաստանի պատմություն»-ով։ Վտանգները պարզ են, բայց ավելի խորքային կբացատրե՞ք՝ որտե՞ղ է սա ցանկանում մեզ դեմ տալ»։
«Փաշինյանի այդ նախաձեռնությունն ավելի խոշոր դիվերսիայի հերթական արարն է, որ գալիս է լրացնելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Արարատից հրաժարվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարելու, Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղարկելու, զինանշանը և օրհներգը փոխելու, դասագրքերում մեր պատմությունը խեղաթյուրելու, բանակը վարկաբեկելու և բազում այլ գործողություններ, որոնք ունեն ընդհանուր մեկ ռազմավարական նպատակ՝ փոխել հայի ինքնությունը։ Նույն օպերայից է նաև Նիկոլի կողմից տարվող մեկ այլ քայքայիչ քաղաքականություն՝ պոկել պետությունը Հայրենիքից և հակադրել իրար այդ երկու՝ իրականում օրգանապես կապված արժեքները։ Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը, որի վերջնարդյունքում Նիկոլը հույս ունի հավերժացնել սեփական ռեժիմը։ Պատկերավոր ասած, Փաշինյանը բռնի «սեռափոխության» է ենթարկում մեր ժողովրդին` հայերից կերտելով «տրանս-ինքնության» լաբորատոր ճագարներ»,- 168․am-ի փոխանցմամբ՝ պատասխանել է Արմեն Աշոտյանը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47