ARM | RUS |

Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով. Վահե Հովհաննիսյան

05.02.24 | 12:36

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հանրային առողջացման և ազգային վերականգնման համար անհրաժեշտ է արագ ազատվել թակարդներից. այս վիճակով չենք դիմանա։ «Թալանը» ամենակեղտոտ, ամենավտանգավոր թակարդն է, որը դրել է Նիկոլի իշխանությունը, որը խելագարացնում է հասարակությանը, մաշում է այն և թույլ չի տալիս որևէ առողջ պրոցես։

Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով

Այս իշխանությունը թալանել է մեր պետության ապագան, բայց բոլոր կորուստներն արդարացնում է «նախկին թալանով», ու սա դեռ աշխատում է։ Հասել ենք այն կետին, որ բազմաթիվ գրագետ, պարկեշտ մարդկանց այսօր մեղադրում են «թալանը» պաշտպանելու մեջ, և նրանք էլ հաճախ կաշկանդվում են դրանով։

Հանրային գործիչների ճնշող մեծամասնությունը (նրանց, ովքեր հակաիշխանական պայքարի առանցքն են) ոչ մի կապ չունի «թալանի» հետ, բայց նրանց փորձում են որպես թալանի պաշտպաններ դիրքավորել։

Նրանք, ովքեր իրոք «թալանել են», կա´մ լռում են, կա´մ համագործակցում, կամ վայելում են։ Իսկ երկիրը բառիս բուն իմաստով չոքում է հին ու ներկա թալանի, այլանդակ իշխանության և արտաքին ռիսկերի բեռի տակ։

4-5 տարի է՝ ժողովրդական լեզվով ասած «թազա հարսի» նման գլուխներս կախում ենք՝ չգտնելով ճիշտ պատասխանները, կամ ձևացնելով, թե ոչ մի թալան չի եղել, կեղծ թեմա է, ժողովուրդը մոլորության մեջ է։

Կամ պատասխանում ենք, թե՝ հիմա´ էլ են թալանում (ինչն իհարկե ճիշտ է և, կարծես, թե ահռելի ծավալների), և կամ անհեթեթ ձևով արձագանքում՝ «այդքան չէ, ավելի քիչ է եղել թալանը»։ Պրոբլեմին ուղիղ չնայելը և դեֆեկտիվ պատասխաններ գտնելը միայն ուժեղացնում է իշխանությանը։

Բաց խոսենք հասարակության հետ

Մենք իսկապես չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, թե մեր աչքի առաջ տասնյակներով պետական բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան այրերը չեն դարձել խոշոր կապիտալի տեր՝ անհասկանալի ու անընդունելի ճանապարհներով։ Նախարարներ, ՊԵԿ վերնախավեր, գեներալներ, քաղաքապետեր, մարզպետներ, բարձրաստիճան ուժայիններ, ազդեցիկ այլ ընտրյալ-պաշտոնյաներ, առանձին ընտանիքներ, նրանց բարեկամներ և այլք։ Բոլորը սա գիտեն, բայց (նաև այսօրվա իրողությունների բեռի տակ) բաց չենք խոսում, այդ պատճառով էլ չի ստացվում անկեղծ երկխոսությունը, ու չի սկսվում հանրային առողջացում՝ այս վիճակից դուրս գալու, պետությունն իրոք փրկելու շուրջ։ Մենք պետք է բաց խոսենք, որպեսզի պետության ապագան, մեր բոլորի ընտանիքների ապագան չդառնա այլոց կապիտալի զոհ։

«Թալան» բառը վատն է, ակնհայտորեն ճիշտ չի բնորոշում կատարվածը։ Կարելի է գտնել այլ ձևակերպում՝ վիճելի կապիտալ, կապիտալի նախնական կուտակում, հանրային ռեսուրսի հաշվին ստեղծված կապիտալ, ապօրինի կապիտալ և այլն։ Պետք է ուղղակի բաց խոսել թեմայի մասին, չկոմպլեքսավորվել, և պետք է գտնել տարբերակները, որպեսզի այդ ռեսուրսն օգտագործվի Հայաստանի վերականգնման համար, ծառայի ոչ թե Նիկոլի փիառին, այլ՝ Հայաստանի վերականգնմանը։ Գծել կարմիր գիծը ու անցնել առաջ։

Հակառակ դեպքում մենք թակարդից դուրս չենք գալու, Նիկոլը դա չի թողնելու։

Մենք հո գիտենք, որ տասնյակներով պետական պաշտոնյաներ ունեն լուրջ կապիտալ՝ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում. ձև անենք, թե չգիտե՞նք, թե՞ ձև անենք՝ իբր չկա։ Թե՞ բաց խոսենք ու գտնենք լուծումները: Ու սկսենք մեր երկրի ապագայով զբաղվել՝ երկրի, որին տանում են ոչնչացման։

Կա պրոբլեմ, կա լուծում, և դա պետք է անենք մենք

Այս իշխանությունը փորձում է համոզել, որ մինչև 2018 թվականը եղել է միայն մի մեծ թալան, և ուրիշ ոչինչ չի եղել։ Սա մեծ սուտ է։

Ասում է՝ ժողովուրդ, այն ինչը դուք ապրել եք, տեսել եք, չի եղել։ Աղանդի քարոզչի նման կրկնում է. «ձեզ ասում եմ՝ եղել է միայն թալան», ու լսարանի մի մեծ հատված հլու կրկնում է այդ մանտրան։

Մենք այս թակարդում չենք կարողանում ասել, որ «թալան» կոչվածը ներառում է առավելագույնը մի քանի տասնյակ անուն։

Չենք կարողանում ասել նաև, որ 1991-ից իրականում եղել է լուրջ զարգացում, պետականաշինության լուրջ փուլ, հետպատերազմյան վերականգնում, բարեփոխումներ, խոշոր ծրագրեր, խոշոր ենթակառուցվածքների ստեղծում, մշակութային, գիտական կյանք և ձեռքբերումներ, մարզական փայլուն հաղթանակներ, տնտեսության աճ։ Հազար ու մի բան է եղել՝ պետական կյանք։ Կարո՞ղ էր ավելի լավ լինել։ Կարող էր։ Եղե՞լ է պետություն՝ իր ամբողջ ատրիբուտիկայով ու դինամիկ զարգացմամբ. եղել է։

Լուծումները.

Առաջին հերթին պետք է սցենարը, դերաբաշխումը փոխել։ Քանդել է պետք «Նիկոլը մեղադրում է, մենք պաշտպանվում ենք» հերթագայումը։ Սա վերջ չունեցող ներկայացում է։ Այս պրոբլեմի մասին բաց պետք է խոսենք մենք՝ բոլորը, ովքեր Նիկոլից հետո ուզում են կառուցել նորմալ ժամանակակից պետություն։

Թիմերի ներսում պետք է սկսվի առողջացման պրոցես։ Պետք է փորձել դառնալ ավելի ազատ, չկաշկանդվել այլոց «պատմությամբ»։ Նրանք, ովքեր կաշկանդված են այս թեմայով և պատրաստ չեն գնալ իրոք քաղաքական ազատ, բաց խոսակցության, պետք է իրենք դուրս գան հանրային կյանքից և չկաշկանդեն պայքարողներին։ Հակառակ դեպքում պայքարը լինելու է միշտ այսպես՝ ականապատ, կիսահղի, գործարքային նրբերանգներով։

Շատ կարևոր է, որ այսօր ընդդիմադիր, քաղաքական-հանրային հայտ ներկայացրածները հենց իրենք խիզախորեն խոսեն անկախության տասնամյակների որոշ բարքերի և խաղի որոշ կանոնների մասին՝ առանց քաշվելու, առանց այլևայլությունների։ Բա եթե ասում ենք, որ Նիկոլից ազատվելուց հետո պետք է կառուցենք ժամանակակից պետություն՝ նոր խաղի կանոններով, չֆիքսե՞նք ու չմերժե՞նք անընդունելին, չասե՞նք, թե հատկապես ի´նչը չի լինելու ապագայում։

Հնարավոր չէ համոզել հայ ժողովրդին, որ 30 տարի ամեն ինչ եղել է արդար, որ ոչ ոք անարդար ձևով չի հարստացել, ոչ ոք պետական կամ հանրային ռեսուրսի հաշվին չի հարստացել, կոպեկներով չեն սեփականաշնորհվել բազմաթիվ մանկապարտեզներ, շենքեր, հողեր և այլն։ Պետք է հարցը տեղափոխել այլ հարթություն. ի՞նչ անել, որ այդ ռեսուրսը ծառայի Հայաստանին, պետության վերականգնմանը, հասարակության վերակառուցմանը։ Զզվելի է կրկնվող սցենարը՝ հերթական մարդկանց բանտ տանել, հետները ստվերային պայմանավորվել, հետո պայմանավորվածությունը խախտել, մեդիայով սարքել գող-թալանչի՝ հանուն ռեյտինգի։ Ճիշտը խաղի հստակ կանոններով այդ կապիտալը, այդ ռեսուրսը պետության զարգացմանը ծառայեցնելն է։

Մարդկանց պետք չէ կոչել թալանչի, դավաճան, և այլն։ Մարդկանց ստորացնելու իմաստը ո՞րն է, երբ կա ռացիոնալ լուծում՝ բոլորին ձեռնտու։ Պետք է կազմել ցանկ, ստեղծել հատուկ հիմնադրամ՝ «Հայաստանի զարգացման –վերականգնման»։ Իրական հաշվարկների վրա «խստիվ առաջարկել» խոշոր նվիրատվություններ անել, ֆիքսել պայմանները, հետո «խստիվ առաջարկել» տարբեր մարզերում, ոլորտներում նախապես մշակված ծրագրերի շրջանակներում ներդրումներ անել, զարգացնել ոլորտ ու ռեգիոն։ Թող արդեն որպես ներդրող շարունակեն փող աշխատել, ոչ որպես պետական պաշտոնյա։ Պայմանական ասած, եթե մարդը երկրից տարել է 100 մլն դոլար կամ արտոնյալ պայմաններով ձեռք է բերել տասնյակներով-հարյուրներով պետական գույք, պետք է առաջարկել մի մասը մուծել հատուկ հաշվին, և պետության առաջարկած ծրագրերից մեկում, սեփական ընտրությամբ, անել ներդրումներ, որ պետությունը շնչի, քաղաքացին շահի։

Սկզբունքը հետևյալն է. վիճարկելի կապիտալը պետք է ծառայի Հայաստանին, ոչ թե՝ իշխանության PR-ին։ Հետնիկոլական իշխանությունը սա անպայման պետք է անի։ 20-րդ դարի պատմության մեջ շատ երկրներ են ընտրել այս անցումային սցենարը. տարե՞լ ես, ստեղծել ես ահռելի կապիտա՞լ, ուրեմն պետք է կիսվես՝ երկրի ու ժողովրդի հետ։ Որից հետո սկսվում են խաղի նոր կանոններ։

Եվ վերջապես՝ թալան և այլ ձևակերպումները չեն կարող վերաբերել բիզնես համայնքին։ Գործարարներն այս համատեքստում չեն կարող լինել։ Գործարարներից չի կարելի սարքել թալանչի ու կեղեքիչ։ Գործարարների հետ երկխոսության և նոր «պայմանագրի» լեզուն լրիվ այլ է։ Այնտեղ էլ կա գործիքակազմ, որը պետք է կիրառվի, ու կրկին՝ փոխշահավետության սկզբունքով։ Գործարարները մեր պետության հենասյուներից են, նրանք մեծ մասամբ բավականին լուրջ, կարևոր ու օգտակար մարդիկ են։ Գործարարին պետք է խրախուսել, որ աշխատի, ներդրումներ անի։ Արժի նաև տարբերակել այն գործարարներին, որոնք Հայաստանում ահռելի փողեր են աշխատել, բայց մի կոպեկ չեն ներդնում մեր երկրում։ Սա վերաբերմունք ու լուծում պահանջող խնդիր է։ Թացը չորի հետ չի կարելի խառնել»։


Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել...

17:50

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ...

17:23

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

17:03

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․ Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․...

16:36

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են...

16:03

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է...

15:26

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան. Պաշտպան

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան....

15:05

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն. փաստաբան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված...

14:15

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը...

13:43

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին. «GALLUP»

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին....

13:18

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․...

12:37

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:02

Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․...

18:22

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական...

18:01

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան...

17:52

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության դեպք

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության...

17:36

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․...

17:30

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ Սրբազան

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ...

17:26

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի ծխախոտ

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի...

17:23

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման Երիցյան

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման...

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55