Փաստ» օրաթերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2023 թ.-ի համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարության 2019 թ.-ի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ 2020 թ.-ից իրականացվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Կառավարության 2023 թ.-ի մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ 2023 թ.-ի դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված ՊՆ համակարգի զինծառայողները նույնպես ընդգրկվել են 2023 թ.-ի հիփոթեքային վարկավորման ծրագրում: 2023 թ.-ի ընթացքում վիճակահանության իրականացումից հետո Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակով ու դրանից ելնելով այլ գործընթացներով պայմանավորված, ինչպես նաև կառավարության 2023 թ.-ի մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ ծրագրում կատարված փոփոխությունները հանգեցրել են ծրագրի՝ 2-3 ամսով ընթացքի դանդաղեցման, որի արդյունքում ՊՆ համակարգի զինծառայողների մեծ մասը չի կարողացել իրացնել իրենց ընձեռված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը: Արդյունքում 2023 թ.-ի համար հատկացված 953 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր են կնքել ընդամենը 510 շահառու, ևս 28 շահառուի հատկացված է կանխավճար, իսկ 415 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2023 թ.-ի համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը: Որոշման նախագծի համաձայն 2023 թ.-ի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թ.-ի մարտի 31-ը ներառյալ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15