«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։ Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել է պայմանագիր «ՋԻ ԸՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենն է ոմն Արայիկ Ստեփանյան։ Պայմանագրով փոխվելու եւ կապիտալ վերանորոգվելու են ԱԺ մեքենաների շարժիչներից մինչեւ սրահ բոլոր դետալները։ Պայմանագրով մատուցվելու է 416 անուն ծառայություն։ Նախատեսված պայմաններից են, որ սպասարկման մեքենաների թիվը միանգամից կարող է լինել 3-ը, որոնց պետք է պահել տանիքածածկ եւ հսկվող տարածքում։ Պայմանագրով նախատեսված է նաև, որպես սպասարկող ընկերություն, ունենալ դեֆորմացված թափքի ուղղման ստենդ, զոդման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ այլումինի եւ չուգունի, ներկման, չորացման եւ հարդարման ժամանակակից միջոցներ։ Ըստ պայմանագրի՝ բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն Երեւան քաղաքի վարչական շրջանում սպասարկման արագությունն ապահովելու նպատակով։ Ծառայություններ իրականացնելու համար պահանջվում է նվազագույնը 2 ավտոփականագործ, 2 շարժիչագործ, 1 ավտոէլեկտրիկ, 1 անվաբացքի ուղղման մասնագետ, 2 թիթեղագործ-ներկարար»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42