Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, պատարագիչն է եղել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Սրբազան արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձել է Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սիրելիներ, Վարդանանց հիշատակումն այսօր առավել քան արդիական է, որովհետև անցնող մի քանի տարիների ընթացքում հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք։ Եվ այդ պայքարը կարծես ոչ թե տանում է մեզ դեպի հաղթանակի, այլ միայն կորուստների։ Սակայն հենց այստեղ է, որ Վարդանանց խորհուրդը գալիս է մեզ պատգամելու, որ եթե մեր զորագլուխը Հիսուսն է, մեր բանակը խավարի մեջ ամենալուսավորն ու ամենաանմեղն է։ Ամեն պայքար կարող ենք հաջողությամբ պսակել, եթե մեր հայացքն ուղղված է մեր հավատքի զորագլխին»։ Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորել է Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ: Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, պայծառացման և Նորին Սրբության կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42