«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲԴԽ անդամի պաշտոնում վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանին ընտրելուց առաջ երեկ ՔՊ խմբակցությունում թեժ քննարկում է եղել՝ ԱԺ նիստերի մեծ ընդմիջմանը, որը մոտ 1 ժամ է տեւել։ Մոտ 2 տասնյակ պատգամավոր է ելույթ ունեցել՝ փորձելով բացել թեկնածուի կենսագրության թնջուկը եւ հասկանալ, թե ի վերջո ինչպես է նա ազատվել զինծառայությունից։ Մինչ այդ հրապարակումներ եղան, որ թեկնածուն 1994-ին ազատվել է` 2 երեխա ունենալու հիմքով, այնինչ Թումանյանը շեշտեց, որ ամուսնացել է 2021-ին: Նա խուսափողական պատասխաններ է տվել ընդդիմադիրների հարցերին: ՔՊ խմբակցության փակ նիստում այս բոլոր հարցերը տրվել են, սակայն դրանց պատասխանել է ոչ թե անձամբ թեկնածուն, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա փոխանցել է, որ ինքը զրուցել է Թումանյանի հետ եւ կարող է ասել, որ նա ընտանեկան հիմքով չի ազատվել ծառայությունից, այլ 27 տարեկանում առողջական ինչ-ինչ խնդիրներ է ունեցել։ Ապա հնդկական սերիալի մոտիվներով մի սրտաճմլիկ պատմություն է արել, թե Թումանյանը մեծացրել է սեփական քրոջն ու եղբորը` վաղ տարիքից հայրն ու մայրը բաժանվել են, մայրը երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել, մանկահասակ քույրն ու եղբայրը նրա հոգածությանն են մնացել, եւ հենց այդ երեխաների փաստն է իբր տեղ գտել նրա կենսագրության մեջ՝ թյուրիմացության տեղիք տալով, թե 94-ին 2 երեխա է ունեցել։ Որոշ պատգամավորներ անգամ հուզվել են ու կոչ արել գործընկերներին` ընդառաջել, կողմ քվեարկել, հատկապես որ Թումանյանը 3 անգամ դիմել է տարբեր պաշտոնների համար, բայց մերժվել է: Եվ ՔՊ-ն 69 կողմով նրան ընտրեց»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47