ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսում է «իԳործ» 2024 ծրագրի հայտադիմումների ընդունումը. ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ծրագրին մասնակցության համար կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «2024 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև մարտի 4-ը՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն ՀՀ համապատասխան գերատեսչություններում:
Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:
Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել Շիրակի մարզում: Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:
«իԳործ» ծրագիրն իրականացվում է 5-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում: Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 200 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 70 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ:
Ծրագիրը ներառվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության լավագույն փորձերի շտեմարանում, ինչպես նաև որպես օրինակելի ծրագիր ներկայացվել Եվրոպական միության ապագայի ֆորումի շրջանակներում: Հ
Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ [email protected] էլ. հասցեով»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55