«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալվող վերջին աղմկոտ իրադարձություններից հետո նա չի մասնակցել ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը, որը նաեւ իշխող ՔՊ վարչության անդամ է ու մշտապես ներկա է եղել նիստերին, վարչության վերջին նիստին, որը կայացել է երեքշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, չի մասնակցել, թեեւ նույն օրը ԱԺ-ում նիստ էր վարում: Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության հիմնական անդամներից է ու մշտապես ներկա է եղել վարչության նիստերին: Մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենց ոչինչ չի ասել այդ մասին: Կարճ ասած, ԱԺ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ: Նա արդեն պլանավորել է երկու այցեր՝ Սոֆիա եւ Վիլնյուս. ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնական եւ աշխատանքային այցերից հետո Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Ալեն Սիմոնյանի հետագա գործունեությանը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15