Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին՝ նրանց ցանկության դեպքում, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը հեռացել է տարածաշրջանից։ Դա նրանց ծանր, բայց ինքնակամ ընտրությունն էր։ Այս առնչությամբ կարեւոր է ստեղծել պայմաններ նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան անել դա՝ նրանց իրավունքների եւ անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»,- ասել է նա։ «Պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի աջակցություն այդ գործընթացին, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ «շնորհիվ ռուսական ջանքերի, այդ թվում մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվել է խուսափել զգալի թվով քաղաքացիական զոհերից» 2023թ. սեպտեմբերի ադբեջանական ագրեսիայի ժամանակ։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի ակտիվ միջնորդությամբ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք բերվեց պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման մասին եւ բանակցություններ վարվեցին Ղարաբաղի հայ բնակչության եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ։ Մեր խաղաղապահները ապաստան տրամադրեցին խաղաղ բնակիչներին, իրականացրին հումանիտար օգնության առաքումը, կազմակերպեցին բժշկական տարհանում»,- ասել է Գալուզինը։ Նա հայտնել է, որ «նշված իրադարձությունները տեղի են ունեցել ոչ հենց այնպես. հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը նրա կազմում, դեռեւս 2022թ. հոկտեմբերին Պրահայում, ԵՄ գագաթաժողովում»։ «Ընդ որում՝ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցը այն ժամանակ լուծված չէր։ Այժմ Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտում»,- ասել է նա։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47