«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային-քաղաքական գործունեության ընթացքում դրսևորվել է որպես պրոֆեսիոնալ «մերժիստ»: Հատկապես այն շրջանում, երբ նա «ընդդիմություն էր աշխատում», մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ամենատարբեր «ո՛չ»-ակիր կոչերով: Թվարկենք մի քանի օրինակ (ցանկացողները կարող են մտովի հավելել, ըստ իրենց հիշողության)՝ նշելով նաև դրանց «պոչերը», այսինքն, թե ինչ եղավ հետո, երբ Փաշինյանը սկսեց «իշխանություն աշխատել»:
Այսպես. «Ո՛չ թալանին» - Փաշինյանի կառավարությունը գործնականում օրինականացրել է պետբյուջեի միջոցները մսխելու՝ իր թիմին, յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ դուրս գրելու ու ձեռքուոտքով բյուջեի մեջ մտնելու այլ երևույթները:
«Ո՛չ ոստիկանապետությանը» - Փաշինյանը Հայաստանը դարձրել է առավել քան ոստիկանապետություն:
«Ո՛չ բռնապետությանը» - Փաշինյանի իշխանության շրջանում Հայաստանը դարչնագույն բռնապետություն է. քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական կալանավորումները հաջորդում են մեկը մյուսին և իշխանության հիմնական գործելակերպն են դարձել:
«Ո՛չ ԽԾԲ-ին» – Փաշինյանի գլխավորած իշխանությունը ԽԾԲ-ի, այն է՝ խնամի-ծանոթ-բարեկամներին (մտերիմ-դասընկեր, կնոջ ազգական, «հորքուրի գանձեր») պաշտոնի, «գործի» տեղավորելու ցայտուն նմուշ է:
«Ո՛չ ԵԱՏՄ-ին» – Փաշինյանի իշխանությունը, չնայած ցուցադրական ամբողջ հակառուսականությանը, ԵԱՏՄ-ից շատ ամուր է կառչած: Չնայած այս դեպքում դա պայմանավորված է մի բանով, որն ռուսերենում բնորոշում են որպես՝«шкурный интерес», պարզ ասած՝ անձնական շահ:
«Ո՛չ կոռուպցիային» - կարելի էր անգամ չմեկնաբանել, քանզի կյանքն ու պարբերաբար աղմկոտ բացահայտումները հուշում են, որ Փաշինյանի օրոք համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև նոր «հնչերանգներ» է ստացել:
«Ոչ պադավատապետությանը» - դե, փաշինյանականներն, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, նույնիսկ մեկ օր չեն կարող ապրել առանց ճոխ պադավատների, էլ չենք խոսում ավտոպարկի անընդհատ թարմացումների մասին:
Հա, մի «ո՛չ» էլ հիշեցնենք «նախկին Փաշինյանից». «Ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը»: Այստեղ, կարծես մեկնաբանություններն ավելորդ են:
Առհասարակ, Փաշինյանի իշխանավարման զուգահեռ մտասևեռումներից մեկը կարծես այն է, որ մենք ոչ միայն «կրկեսի վերածելու» Հայրենիք ունեինք, այլև առհասարակ, Հայրենիքը կարելի է վերածել արնակոլոլ խայտառակության կտրտված արենայի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15