«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության նախարարության գործառույթներն իրեն է վերապահել ու շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Այսպիսով, երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի ընթացքում ՊՆ-ն առավոտից պարբերաբար պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես գալիս՝ կոչ անելով հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Եւ, ահա, Անդրանիկ Քոչարյանը, առաջ ընկնելով պաշտպանական գերատեսչությունից, խախտելով ՊՆ սահմանած կարգը, հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի: Շեշտենք, որ սահմանային միջադեպերի մասին պաշտոնական տեղեկություն հաղորդելու լիազորություն ունի բացառապես ՊՆ-ն. դա պատգամավորի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում: Ավելին՝ երբ սահմանային միջադեպից հետո տվյալ համայնքի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում տիրող իրավիճակից, իշխանություններն անմիջապես աղմուկ են բարձրացնում, որ մարզպետն իրավասու չէ սահմանային իրավիճակի մասին տեղեկություն տալ: Փաստացի երեկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը փորձեց մրցակցության մեջ մտնել ՊՆ-ի հետ ու առաջինը տեղեկություն տալ զոհերի մասին: ՔՊ-ական պատգամավորը, որը նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, չարաշահելով իր դիրքը, ՊՆ-ի փոխարեն, ինքն է առաջինը զոհերի թիվը հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խայտառակ փաստի առնչությամբ դիմեց ՊՆ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում, որ իշխանական պատգամավորը, իրենց փոխարեն, առաջինն է պաշտոնական տեղեկություն տալիս, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03