Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները, գրում է «Հետքը»:
Նման բովանդակությամբ նամակներ ստացած քաղաքացիներից մեկը «Հետք»-ին է ներկայացրել ՊԵԿ-ի ծանուցումը և հայտնել, որ 2022 թ․-ին ՌԴ-ում աշխատելու շրջանում վճարել է այնտեղի բոլոր հարկերը, իսկ եկամուտն ուղարկել է տուն՝ Հայաստան, որ ընտանիքի անդամները հոգան սոցիալական կարիքները։ Նրա մտքով չի անցել, որ արտագնա աշխատանքից ստացած եկամուտը նաև Հայաստանում պետք է հարկվի, քանի որ նման բան երբևէ չէր եղել։
ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունից ստացված նամակում նշված է եղել, որ հարկայինի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նշված քաղաքացին ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունից 2022 թ․-ին ստացել է 758 հազար 622 ռուբլի աշխատավարձ, որից ՌԴ-ում վճարվել է 98 հազար 621 ռուբլի եկամտային հարկ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ Հայաստանից դուրս ստացված եկամուտը ենթակա է հարկման, որը 2022 թ․-ի 21 % եկամտահարկի դրույքաչափով կազմում է 393 հազար դրամ։
«Ելնելով վերոգրյալից առաջարկվում է սեղմ ժամկետներում հարկային մարմին ներկայացնել 2022 թ․-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ և վճարել արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները»,- նշված է Պետեկամուտների կոմիտեից քաղաքացուն ուղարկված ծանուցման մեջ, որում հատուկ ընդգծում կա Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի մասին։ Այսինքն, ըստ ՊԵԿ-ի, այս գործընթացը կրկնակի հարկում չէ։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեցինք Պետեկամուտների կոմիտե, որտեղից հայտնեցին, որ ԱՊՀ կառավարությունները 2018 թ․-ին Աստանայում կնքել են մի համաձայնագիր, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկատվություն է փոխանցվում ԱՊՀ անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020 թ․-ի փետրվարին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ դուրս է բերվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն ենթակա են հարկման, սակայն սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել հաշվետու ժամանակահատվածի հաշվարկները և չեն վճարել հարկերը։
ՊԵԿ-ն արդեն ծանուցել է 1005 ֆիզիկական անձի, որոնցից պահանջում է ընդհանուր առմամբ 187 միլիոն դրամ։ 2020 թ․-ին ստացած եկամուտների մասով ծանուցվել է 122 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 21.3 միլիոն դրամ։ 2021 թ․-ին ստացած եկամուտների մասով ծանուցվել է 96 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 13.2 միլիոն դրամ: 2022 թ․-ին ստացած եկամուտների մասով՝ 787 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 153.3 միլիոն դրամ:
Ուշագրավ է, որ քաղաքացիները ժամանակին չեն իրազեկվել ընդունված արձանագրության մասին, որը պետք է ՊԵԿ-ը իրականացներ։
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34