Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Լատվիայում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովին՝ կապված Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից լատվիացի մի քանի նախարարների նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Լատվիայի ԱԳՆ-ն։
«2024 թվականի փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովը կկանչվի Լատվիայի արտաքին գործերի նախարարություն՝ նրա բացատրություններն ստանալու բաց հասանելիությամբ հրապարակված ցուցակի վերաբերյալ, որում ընդգրկված են Լատվիայի նախկին և գործող պետական ծառայողներ, որոնց դեմ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ է առաջադրել», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 13-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Լատվիայի արդարադատության նախարար Ինեսե Լիբինյա Էգներեի, ֆինանսների նախարար Արվիլս Աշերադենսի և հողագործության նախարար Արմանդ Կրաուզեի նկատմամբ։ Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի և Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նրանք հետախուզվում են խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։
2022 թվականի մայիսի 13-ին Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի հետ հուշակոթողների և հուշարձանների մասին երկկողմ համաձայնագրի 13-րդ հոդվածի գործողությունը։ Այս հոդվածը Մոսկվային և Ռիգային պարտավորեցնում էր անվնաս պահել հուշահամալիրներն ու զինվորների գերեզմանները, ինչպես նաև ապահովել դրանց խնամքն ու բարեկարգումը։ Քվեարկության ժամանակ Աշերադենսը, Լիբինյա Էգներեն և Կրաուզեն Սեյմի պատգամավորներ էին։
Խորհրդարանի որոշումից հետո Լատվիայում ապամոնտաժվել են հուշարձաններ, այդ թվում՝ խորհրդային բանակի զինվորների՝ գերմանաֆաշիստական զավթիչներից Խորհրդային Լատվիան և Ռիգան ազատագրողների հուշարձանը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47