Գյումրիի համայնքային ցուցասրահում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։
Թեև Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան 1863-1924 թթ.) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ, սակայն բեմական և գրական գործունեությանը զուգընթաց շուրջ երեք տասնամյակ նա զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թթ. նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին և հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները:
Ցուցադրությունում տեղ են գտել նաև Արամ Վրույրի որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք արխիվային լուսանկարներ։ Լուսանկարչի որդիների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ համատեղ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47