«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես, ասենք՝ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը» Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ են, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։ Նախօրեին կուսակտիվի հետ Փաշինյանը քննարկել է այդ հարցը, առաջարկել ՔՊ-ականներին կարծիքներ հայտնել, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին են համապատասխանում ՔՊ գաղափարախոսական ուղղությունները, որին կարելի է դիմել։ Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով, մանրակրկիտ ներկայացրել տարբեր միությունների սկզբունքներն ու ուղղությունները, սակայն հավաքին մասնակից ՔՊ-ականների մոտ գերիշխել է այն կարծիքը, որ ՔՊ գաղափարական հենքը հստակ չի համապատասխանում որեւէ ընտանիքի գաղափարներին: Այսպես ասած` միքս է, ուստի դեռեւս որոշում չեն ընդունել, եւ առաջիկայում հարցի քննարկումը կշարունակվի, որ հասկանան, թե ՔՊ-ն որ միությանն է անդամության հայտ ներկայացնելու։ ՔՊ-ում, փաստորեն, իշխանության վեցերորդ տարում որոշել են, որ թեպետ լինելով աշխարհի «ամենաժողովրդական» ուժը, այդուհանդերձ, չի կարելի արտաքին աշխարհից մեկուսացած գործել, եւ ժամանակն է երկնքից իջնել ու համագործակցել եվրոպական այլ կուսակցությունների հետ նույնպես։ Բայց «իզմ»-եր չունեցող կուսակցության համար բարդ է նման հարթակ գտնելը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55