Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում և ԱՄՆ-ում անբավարար է միմյանց լսելու հնարավորությունը:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի օրինակ է թողել՝ համաձայնելով ամերիկացի հեռուստադիտողին ուղղված հարցազրույցին»,- մասնավորապես ասված է Կիսելյովի նամակում:
Նա հայտնել է, որ նախատեսում է հարցազրույցն անցկացնել անձամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիք»-ի տեղեկատվական և վերլուծական «Շաբաթվա լուրեր» հաղորդման շրջանակներում:
Փետրվարի 6-ին ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը X-ի սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հարցազրույցի մասին։ Այնուհետև տեղեկությունը հաստատել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Աղմկահարույց հարցազրույցը հրապարակվել էր փետրվարի 8-ին:
Կառլսոնը նաև հայտնել է, որ կփորձի հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01