ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, սույն թվականի փետրվարի 8-ին մասնակցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) հիմնադրման 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում պարգևատրվել է «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալով, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2022թ․ դեկտեմբերի 5-ի N 874 հրամանով։ Մեդալը ՀՀ ԳԱԱ նախագահին է հանձնել ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Գենադի Կրասնիկովը։ «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան 300 տարեկան է» մեդալ է շնորհվել նաև Բելառուսի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԳԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովին։ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է ՌԳԱ հոբելյանական միջոցառմանը Կրեմլի պետական պալատում, որտեղ շնորհավորական ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի դերը կառավարական և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Նշել է, որ ստորագրել է հրամանագիր ՌԳԱ նախագահին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդում ընդգրկելու մասին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ բոլոր նշանակալից նախաձեռնությունները պետք է ՌԳԱ-ի կողմից ենթարկվեն խորը, օբյեկտիվ գիտական փորձաքննության։ ԲՈՒՀ-երի և դպրոցների դասագրքերը պետք է պարտադիր ակադեմիական քննություն անցնեն, ԲՈՀ-ի գործառույթները վերապահվում են ՌԳԱ-ին և այլն։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պետական բյուջեից ՌԳԱ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է մինչև 6 միլիարդ ռուբլով։ Նաև մեկուկես անգամ ավելացել են ակադեմիկոսների և թղթակից անդամների ամսական վճարները։ ՌԳԱ 300-ամյակի առթիվ պետական պարգևների են արժանացել առաջատար գիտնականներ։
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44