Այս օրերին շատ է խոսվում հայկական արտադրանքի արտահանումը խրախուսելու և հարևան երկրների՝ մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ առևտրային հարաբերություններին զարկ տալու մասին: Այս նպատակներին հասնելու համար պետք է հաշվի առնել մի շարք կարևոր հանագամանք, այն է՝ զարգացնել այն ենթակառուցվածքները որոնք ոչ միայն բարենպաստ ազդեցություն կունենան արտահանման գործընթացի վրա, այլև կմեծացնեն Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը՝ որպես տարանցիկ երկիր: Խոսքը մասնավորապես վերաբերում է ժամանակակից ճանապարհային ուղիների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռնեն անխափան ելումուտ ապահովել դեպի Հայաստան:
Արտաքին աշխարհի հետ կապող և մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհներից է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը (Մ6), որը բարեկարգելու խնդիրը հրատապ է, քանի որ երկրից դուրս բեռներ տեղափոխող բեռնատարների զգալի մասը անցնում է հենց այս ճանապարհով: Բարեկարգումը իրականացնելու համար էլ ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիրը»: Ծրագրով նախատեսվում է 50 մլն դոլարին համարժեք եվրոյի չափով գումարի տրամադրում՝ մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք Մ6 մայրուղին վերակառուցելու և բարելավելու համար:
Ծրագրի իրականացումը թույլ կտա կանխարգելել ճանապարհային ցանցի արագ վատթարացումը և ապահովել անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումներ: Սրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև ծրագրի իրականացման սոցիալական կողմը՝ այն կօգնի բարելավել սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:
ՀԳ. Պետք է ի նկատի ունենալ, որ ժամանակակից, բարեկարգ և արագընթաց ճանապարհներ ունենալը հանգեցնում է նաև այդ ճանապարհների շրջակա համայնքների զարգացմանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55