ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև՝ կոչ անելով ժամանակավոր հրադադար հաստատել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև, ինչպես նաև դեմ արտահայտվելով իր դաշնակից Իսրայելի կողմից Ռաֆահում ցամաքային խոշոր գործողության իրականացմանը։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված բանաձևի տեքստը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ վետո կդնի Ալժիրի կողմից առաջարկված բանաձևի վրա, որը պահանջում է անհապաղ հումանիտար հրադադար հաստատել Գազայում։ Վաշինգտոնի պատճառաբանությամբ՝ այդ բանաձևը կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Իսրայելի և Կատարի միջև ընթացող բանակցությունները, որոնց նպատակն է հասնել պատերազմում դադարի և ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիների ազատ արձակման։
Ըստ ամերիկյան տեքստի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է «ընդգծի իր աջակցությունը Գազայում հնարավորինս շուտ ժամանակավոր հրադադար հաստատելուն, որի հիմքում ընկած կլինի բոլոր պատանդների ազատ արձակումը և անհրաժեշտ մասշտաբով հումանիտար օգնության մատակարարման բոլոր արգելքների վերացումը»։
Բանաձևի հաստատման համար հարկավոր է առնվազն 9 կողմ ձայն, ինչպես նաև վետոյի բացակայություն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից։
Բանաձևի տեքստը նաև ընդգծում է, որ ներկայիս պայմանները հաշվի առնելով՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում խոշոր ցամաքային գործողությունն է՛լ ավելի կվնասի քաղաքացիական անձանց և կհանգեցնի նրանց տեղահանման հարևան երկրներ։
Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է գործողություն սկսել Ռաֆահում, որտեղ ապաստանել է Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչությունից ավելի քան 1 միլիոնը։
Reuters-ը նշում է, որ մինչ այժմ Վաշինգտոնը դեմ էր «հրադադար» բառին Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում։
Ըստ ՄԱԿ-ի միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գովանի՝ Իսրայելին ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը կարող է ավելի շատ մտահոգել, քան Ալժիրի առաջարկածը։
«Այն պարզ փաստը, որ ԱՄՆ-ն ընդհանրապես ներկայացնում է այս տեքստը, նախազգուշական կրակոց է (խմբ․՝ Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի համար։ Դա ամենաուժեղ ազդանշանն է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն տվել է ՄԱԿ-ում, որ Իսրայելը չի կարող անվերջ հույս դնել ամերիկյան դիվանագիտական պաշտպանության վրա», - ասել է Գովանը:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է գրեթե 29 000-ի, վիրավորների թիվը՝ 69 000-ի։
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02