Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառ կատարած այցի շրջանակում դեսպանը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կողմերն անդրադարձել են ռուս-հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղություններին, մասնավորապես կրթության և հաղորդակցության ոլորտում Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի մարզերի փոխգործակցությանը։
«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք դրական ենք գնահատում նրա ներդրումը միության և միասնական շուկայի զարգացման գործում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։
Առանձին խոսվել է Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների խնդիրների լուծման մասին։
«Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ միասին Գեղարքունիքի մարզի 9 բնակավայրերի 260 ընտանիքի աջակցություն ենք ցուցաբերել։ Առաքվել է առաջին անհրաժեշտության 1000 փաթեթ»,- ասել է Ֆեֆիլովը։
Վահան Զարոյանը նշել է, որ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6,800 մարդու։ Կառավարությունը շուտով կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։
Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությանը համագործակցության համար և բարձր գնահատել իրականացվող բոլոր ծրագրերը։
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55