«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Այս շաբաթ մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Այն խոստանում է բավականին հետաքրքիր անցնել, քանզի մի քանի ակումբներ լուրջ տրանսֆերներ են իրականացրել, ինչը թեժ պայքար է խոստանում: Նման ակումբների թվում է 2014թ.-ին հիմնադրված՝ «Տոտո Գեյմինգ» ընկերության սեփականատեր (2017թ.-ին այն անվանափոխվել է «Դիջիթեյնի»-ի) Վարդգես Վարդանյանի կողմից գնված «ՆՈԱ»-ն: Ինտրիգը նրանում է, որ ՀՖՖ-ում Վարդանյանին սկսել են ընկալել ոչ ամբողջովին «կանտրոլի» տակ գտնվող անձ, ու շրջանառվում են խոսակցություններ, որ «ՆՈԱ»-ն չի կարող մասնացել 2024թ.-ի եվրագավաթներին (թիմն այս պահին երկրորդ հորիզոնականում է. հաշվի առնելով համալրումները՝ մեծ հավանականությամբ կլինի մրցանակային տեղերում, ինչը նշանակում է մասնակցություն ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող միջազգային մրցաշարերին): Թիմի շուրջ աճող լարվածության ֆորմալ պատճառը ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից սահմանված արգելքներն են, համաձայն որոնց՝ բուքմեյքերական ընկերությունների հետ փոխկապակցված թիմեր չպետք է լինեն, առավել եւս՝ դրանց մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի միջազգային մրցումներին: Հայկական օրենսդրությունը նման արգելք չի սահմանում. մեզ փոխանցեցին, որ ՖԻՖԱ-ի նորմերն այս առումով ավելի խիստ են ու իմպերատիվ: Սպորտային իրավունքի մասնագետ մեր աղբյուրները խոստացել են մոտ ապագայում ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ, ինչը կհրապարակվի մեր կողմից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս տարեվերջից «ՆՈԱ»-ի սեփականատերերն ինչ-ինչ իրավական գործընթաց են սկսել, որպեսզի նշյալ խնդիրներին չբախվեն, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ այս պարագայում առաջնային է ՀՖՖ ղեկավարության «դաբռոն» ունենալը, որը չի խոչընդոտի, իսկ որ ՀՖՖ-ում, մեղմ ասած, այլ բարքեր են, ու կարեւորը ցանկութունն է, դա երեւաց 2023թ.-ին կազմակերպված ՀՖՖ նախագահի ընտրություններից: Սպասենք զարգացումներին ու տեսնենք, թե ինչ կանի Վարդգես Վարդանյանը: Ի դեպ, 2022թ.-ին նորաբաց «Նորավանք» ակումբը դարձավ Հայաստանի գավաթակիր, սակայն նրանք զրկվեցին մրցանակից ու չկարողացան մասնացել եվրագավաթներին, քանզի ՈՒԵՖԱ-ն չթույլատրեց, ինչից հետո ՀՖՖ-ն «հանգիստ հետեւեց» եւս մեկ մարզային ակումբի փակմանը: Նմանատիպ իրավիճակում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի նաեւ շահումով խաղերի բիզնես ունեցող Վարդգես Վարդանյանի «ՆՈԱ»-ն»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15