Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել մինչև 2024-ի ամառվա սկիզբը։
«Գաղափարն այն է, որ մինչև ամառ նախարարական մակարդակով համաժողով կազմակերպվի, որը կարող է բացել դեպի խաղաղություն տանող գործընթացը»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցից Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:։ Նախարարի խոսքով ՝ միջոցառումն անհրաժեշտ է ուղի գտնելու համար, որը վաղ թե ուշ կարող է ապահովել Ռուսաստանի ընդգրկումը: Նա նշել է, որ Շվեյցարիայի խորհրդաժողովին Ռուսաստանի մասնակցության հույսը բավականին փոքր է: Կասիսը պատմել է, որ այդ թեմայով խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ով ասել է, որ դուռը միշտ բաց է լուրջ առաջարկների համար։ Շվեյցարիայի ԱԳ նախարարը միաժամանակ խոստովանել է, որ երկընտրանքն այն է, թե որքանով է մյուսների համար ընդունելի այն, ինչը լուրջ է համարում Ռուսաստանը: Ինյացիո Կասիսը պնդում է, որ Շվեյցարիան փորձում է կարգավորման ուղղությամբ քայլ կատարել: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում խաղաղության հարցում տեղաշարժ չկա, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որին նա մասնակցում էր:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47