Ակտիվացնել երիտասարդներին, օգտագործել նրանց ներուժը «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը Արտաշատում հանդիպել է երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են մարզի հետ կապված խնդիրներ, թե ինչպիսի խնդիրներ են տեսնում երիտասարդները կոնկրետ Արտաշատում, Արարատի մարզում, նաև երիտասարդության դերը երկրի ու մարզի զարգացման հարցում: Հատկապես մարզի հետագա զարգացման հետ կապված երիտասարդները բազմաթիվ խնդիրներ են մատնանշել, առաջ քաշել լուծումներ: Կողմերը քննարկել են դրան ուղղված հնարավոր նախագծերի մշակման հարցեր, դրանք կյանքի կոչման ուղիներն ու տարբերակները:
«Խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի և դրանց հաղթահարման գործում շատ կարևոր է նաև երիտասարդության դերը և հատկապես այսօրվա իրողությունների պայմաններում: Եվ շատ կարևոր է, որպեսզի երիտասարդությունը լինի շատ ակտիվ, քանի որ այն մեր ներկան ու ապագան է, և երիտասարդները պետք է պարտադիր իրենց դերն ունենան երկրի կայացման ու զարգացման գործում, երկրին վերաբերող բոլոր հարցերում»,- իր խոսքում նշեց Արման Ղուկասյանը:
Նա նշեց, որ նման հանդիպումները լինելու են բոլոր մարզերում, պարբերական բնույթ են կրելու, քանզի երիտասարդների ձայնը, կարծես, լսելի չէ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի զարգացմանը: Հանդիպումների արդյունքներով գեներացվելու են տարբեր նախագծեր, ծրագրեր՝ երիտասարդական նախագծեր, մարզի զարգացման ռազմավարություններ և այլն: «Մենք երիտասարդության կողմից մեծ հետաքրքրություն ենք տեսնում, ինչպես նաև նախաձեռնողականություն լինել ավելի ակտիվ, ավելի ներգրավված թե՛ մարզային կյանքում, թե՛ հանրապետական մասշտաբի նախագծերում, մշակել տարբեր ծրագրեր՝ մշակութային, հումանիտար զարգացման ուղղված և այլն: Մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս նրանց աջակցել, ուղորդել և օգնել»,- շեշտեց Ղուկասյանը:
Նշենք, որ հանդիպումը, որին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ, տեղի է ունեցել Զարգացման առաջնորդների համաժողով նախագծի շրջանակներում:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16