Հայաստանն ու Իրանը նախաստորագրել են փոխըմռնման հուշագիր: Այն վերաբերում է գազի առք ու վաճառքին և տարանցմանը: Փաստաթուղթն առաջիկայում կներկայացվի ստորագրման։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։ Քննարկվել է գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը և Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։
Նկատենք, որ իրանական կողմը, ի դեմս ՀՀ-ում Իրանի վերջին երկու դեսպանների, մշտապես խոսել է այս ծրագրերի իրականացման մասին: Սա շատ հեռանկարային մեկնարկ է հայ-իրանական գազային համագործակցության համար և տարածաշրջանային մակարդակով հսկայական տնտեսա-քաղաքական նշանակություն կարող է ունենալու: Բնական է, որ ծրագրի իրականացումը մեր երկրում կնպաստի բյուջետային հավելյալ մուտքերի ավելացմանը, ինչպես նաև կճեղքվի թուրք-ադրբեջանական շրջափակումը` մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը: Համաձայնագրի ստորագրման դեպքում, Հայաստանն իրանից գազ կգնի և կվերավաճառի Վրաստանին` օգտագործելով Իրան-Հայաստան գազատարը, ինչը նշանակում է, որ այդ գազամուղով հնարավոր կլինի Վրաստան առաքել մինչև 1մլրդ խ/մ գազ:
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34