«Փաստ» օրաթերթը գրում է.
«Որքան շատ են իշխանությունները համակարգային կոռուպցիայի վերացման մասին խոսում, այնքան հաճախակի են նման դրսևորումները ջրի երես դուրս գալիս: Ընդ որում, ոչ միայն լրատվամիջոցներում: Նույնիսկ համապատասխան մարմինների ստուգումներն են ի հայտ բերում ահռելի խնդիրներ: Եվ սա, կրկնենք, զուտ պաշտոնական բացահայտումներն են: Դժվար չէ պատկերացնել, թե գլոբալ առումով ինչ է կատարվում: Ի մասնավորի, մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակվեց, որ ենթակառուցվածքների զարգացման նպատակով սուբվենցիոն ծրագրերի մասով ֆինանսների նախարարության կողմից ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզի 5 համայնքում, և միայն Բաղրամյանի համայնքապետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել: Արաքս, Խոյ, Մեծամոր և Փարաքար համայնքներում իրականացված շինարարական ծրագրերում արձանագրվել են ֆինանսական խախտումներ՝ պետական ու համայնքային բյուջեներին հասցնելով շուրջ 56, 5 մլն դրամի վնաս, ինչից վերականգնման է ենթակա մոտ 28 մլն դրամը: Ուշագրավ է, որ գումարային տեսանկյունից ամենախոշոր խախտումներն արձանագրվել են Փարաքարի համայնքապետարանում: Ստուգման ենթարկված 4 սուբվենցիոն ծրագրերի գծով արձանագրվել են շուրջ 37 մլն դրամի խախտումներ, որը փաստացի կազմում է նշյալ համայնքներում հայտնաբերված խախտումների մոտ 65 տոկոսը: Մեծամորում ստուգման ենթարկված 6 ծրագրի գծով արձանագրվել են մոտ 11 մլն դրամի խախտումներ, Արաքսի համայնքապետարանում՝ 4 ծրագրի գծով մոտ 7 մլն դրամի, Խոյի համայնքապետարանում՝ 1,6 մլն դրամի խախտումներ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55